Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին երեկ անակնկալ այցով Բրյուսել է մեկնել՝ առանց երկրի ԱԳՆ-ին զգուշացնելու: Սահակաշվիլին Բյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ և հայտարարել, որ երեք շաբաթից լրանում են իր՝ նախագահի լիազորությունները, իսկ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին բազմիցս սպառնացել է իրեն դատական հետապնդումներով:
Պետրե Մամրաձեն, ով 13 տարիների ընթացքում ղեկավարել է Վրաստանի կառավարության աշխատակազմը, Известия-ի հետ զրույցում անդրադարձել է Սահակաշվիլիի «փախուստին» և նշել, որ արտասահմանյան հովանավորները Սահակաշվիլիին չեն կարողանա օգնել, և նա պատասխան կտա օրենքի առաջ:
Մամրաձեն նաև նշել է, որ Սահակաշվիլին գրեթե ամբողջությամբ ծախսել է նախագահական հիմնադրամ գումարները. 5 մլն լարիից մնացել է ընդամենը 5 հազար լարի:
Նա հայտնել է, որ Սահակաշվիլին չի ընդգրկվի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը վավերանելու նպատակով Վիլնյուս մեկնող պատվիրակության կազմում: Իսկ Սահակաշվիլին ուղղակի երազում էր ավարտել իր նախագահությունը այդ ֆորումին էֆեկտիվ մասնակցությամբ: