կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-04 15:04
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համահայկական հիմնադրամի գումարները լափել են կառավարությունում. Արա Վարդանյան

Գաղտնիք չէ, որ 200 մլն դոլարից ավելի գումար էր հավաքագրվել, եւ այդ գումարից 107 մլն դոլարը պատերազմի ընթացքում հոգաբարձուների խորհրդի, ըստ իս, անօրինական որոշմամբ ուղղվել էր ՀՀ կառավարությանը. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ մամուլի ասուլիսում ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանը՝ նշելով, որ կառավարությունը մինչ օրը չի կարողացել հաշվետվություն տալ այդ միլիոնների կապակցությամբ:

«Զավեշտ է, գումարը արդեն 6 ամիս է՝ ուղղվել է կառավարություն, եւ չկա հաշվետվություն: Փաստացիորեն, այդ գումարը կախված է օդում: Ըստ տարբեր լուրերի՝ գումարի մի մեծ մաս՝ շուրջ 12 մլն դոլար, կանխիկացվել է պետական գանձարանից: Այդ գումարներով պետք է կատարվեին գնումները, չեն կատարվել, գումարը մսխվել է»,- նշեց նա:

Վարդանյանի խոսքով՝ թե´ դատախազությունը, թե´ ԱԱԾ-ն չեն հարուցել քրեական գործ՝ պարզելու, թե ի՞նչ է, ի վերջո, կատարվել «Համահայկական» հիմնադրամից դուրս բերված 107 մլն դոլարի հետ: Ըստ նրա՝ կառավարությունը, անձնապես՝ Նիկոլ Փաշինյանը, ամեն կերպ խուսափում են այս գումարների մասին խոսելուց: Հիմնադրամի եւ կառավարության միջև կնքված բոլոր պամանագրերով, ըստ Վարդանյանի, կա հաշվետվության մասին սահմանված հստակ ժամկետ: «Պատերազմից արդեն քանի ամիս է անցել, բայց հիմնադրամը չի ստացել հաշվետվություն: Հիմնադրամի գումարները լափել են կառավարությունում: Իշխանափոխությունից հետո միանշանակ կհարուցվեն քրեական գործեր, եւ այս հանցագործության մեջ ներգրավված մարդիկ պատասխան են տալու»,-շեշտեց Վարդանյանը:

Մանրամասները դիտեք տեսանյութում։