|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Անցյալ օրվա ընթացքում ռուսական ռազմական տրանսպորտային ինքնաթիռները 20 թռիչք են իրականացրել 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումները տեղափոխելու համար, որոնք մասնակցելու են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողությանը՝ Հայաստան առաքելով ավելի քան 30 միավոր տարբեր տեխնիկաներ: Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել են ՌԴ ՊՆ-ից:
«Անցած օրվա ընթացքում ռազմական տրանսպորտային ինքնաթիռներն իրականացրել են 20 ավիաչվերթ: Ավելի քան 30 միավոր ավտոմեքենաներ և հատուկ տեխնիկա` զրահամեքենաներ, արտաճանապարհային բեռնատարներ, ինչպես նաև նյութատեխնիկական աջակցության սարքավորումներ և այլ ապրանքներ են առաքվել Հայաստան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ պաշտպանության նախարարության՝ Իլ-76 և Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռները թռիչք են իրականացրել Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից դեպի Երևան քաղաքի օդանավակայաններ: