կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-01 09:10
Աշխարհ

Իրանում կորոնավիրուսը 55 րոպեում հայտնաբերող թեստ-համակարգ են մշակել

Իրանում կորոնավիրուսը 55 րոպեում հայտնաբերող թեստ-համակարգ են մշակել

«Salamat Yar Behesht Dayan» ընկերության կողմից մշակված նոր համակարգը թույլ է տալիս որոշել 55 րոպեի ընթացքում կորոնավիրուսային վարակի առկայությունը կամ բացակայությունը հիվանդի թքի օգնությամբ. այս մասին հայտնել է Irna.ir-ն, նշելով՝ նորարարական ընկերության տնօրեն Ամիր Աբաս Էսմայիլ-զադեն հայտարարել է, որ այս պահին Ադրբեջանը, Թուրքիան, Ռումինիան, Իսպանիան և Միացյալ Թագավորությունը շահագրգռված են ձեռք բերելու կորոնավիրուսային ախտորոշման իրանական թեստային համակարգերը. հայտնում է Yerkir.am-ը։

Այս առնչությամբ Էսմայիլ Զադեն, մասնավորապես, նշել է. «Մոլեկուլային կազմը մշակվել է real-time pcr մեթոդի միջոցով, որը կարող է ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել կորոնավիրուսը լորձաթաղանթում», ու հավելել՝ նորարարական համակարգը թույլ է տալիս թեստավորումն իրականացնել պարզեցված ռեժիմով, դրա համար չեն պահանջվում բարդ սարքավորումներ. «Կորոնավիրուսային թեստը հնարավոր է անել ինքնուրույն՝ քթըմպանից քսուք վերցնելով», – ասել է նա:

Ըստ նրա՝ իրանական թեստային համակարգերի ճշգրտությունը 2.5-10 անգամ գերազանցում է ներմուծվածներինը: