|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ճապոնիայում մահացել մանկաբույժ Թոմիսակու Կավասակին, ով 1967-ին առաջինն էր, ով նկարագրեց հետագայում իր անունով կոչված մանկական բորբոքային համախտանիշը. հայտնում է Korrespondent.net- ը:
Մանկաբույժը մահացել է 96 տարեկան հասակում՝ Տոկիոյի հիվանդանոցներից մեկում: Կավասակիի մահվան պատճառը նրա տարիքի հետ կապված բնական պատճառներն են եղել:
Կավասակի Հազվագյուտ սինդրոմը բնութագրվում է հիվանդի ամբողջ մարմնի արյան անոթների բորբոքային վնասվածքով: Հիմնականում նկատվում է 1-15 տարեկան երեխաների մոտ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ապրիլի վերջից արևմտյան երկրների բժիշկները հայտնել են սուր բորբոքային համախտանիշի՝ հարյուրավոր դեպքերի մասին, որոնք նման են հազվագյուտ Կավասակի հիվանդության: Մայիսին ամերիկացի փորձագետները հաստատեցին, որ վտանգավոր սինդրոմը կապված է կորոնավիրուսի վարակի հետ: Երեխաների մոտ առկա է արյան անոթների ընդարձակ բորբոքում, տենդ, վերջույթների այտուցվածություն: