Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Չոր մարքեթինգ» սեմինարների շարքի հիմնադիր, Հայաստան արևադարձային մրգեր ներկրող «Tropica» ընկերության համահիմնադիր, գործարար Վահրամ Միրաքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Կորոնավիրուսը նաև պետությունների արդյունավետությունն ու անարդյունավետությունը ցուցադրող թեստ է: Թե ինչպես կարողացան կազմակերպել կառանտինը, ինչպես աշխատեցին հասարակության հետ, ինչպես կազմակերպեցին բուժումը, ինչպես պայքարեցին տնտեսության անկման դեմ և այլ նմանատիպ հարցերն առատ փաստեր տվեցին պետությունների արդյունավետությունն ու ադեկվատությունը հասկանալու համար:
Ըստ էության մենք տեսանք, որ Եվրոպայի մեծ մասը, որպես պետական համակարգ անարդյունավետ դուրս եկավ: Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա... ցուցադրեցին, որ որպես արդյունավետ պետական համակարգեր իրենք արդեն աշխարհի առաջատարները չեն: Եվրոպայում թերևս ամենալավը Գերմանիան պահպանեց է իր արդյունավետ պետական համակարգի հեղինակությունը և Եվրոպայի առաջատարի ստատուսը:
Դրա հետ մեկտեղ շատ արդյունավետ իրեն դրաևորեցին ասիական երկրները` Չինաստան, Սինգապուր, Հվ. Կորեա և այլն: Ինչը նորից է գալիս հիմնավորելու, որ աշխրհի կենտրոնի վեկտորն անշեղորեն գնում է դեպի ասիական տարածաշրջան:
Մեր տարածաշրջանի պետական համակարգերի արդյունավետության կամ մեր երկրի մասին չեմ խոսի, թող թվերը խոսեն, բայց տնտեսական անկումն ու հիվանդության տարածման տեմպը հուշում է, որ ուրախանալու բան առանձնապես չկա»։