|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ճապոնիայում առաջատար դեղագործական ընկերություններից մեկը՝ Shionogi-ն, պաշտոնապես հայտարարել է կորոնավիրուսի նոր ռապիդ թեստի մշակման մասին. այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, նշելով՝ այն թույլ է տալիս վարակն ախտորոշել 30 րոպեում առանց բարդ սարքավորումների եւ մասնագետների, ինչի մասին ասվում է կորպորացիայի կայքում։
Նշվում է՝ թեստը հիմնված է թքի նմուշի վրա, որը ճշգրտորեն ցույց է տալիս կորոնավիրուսի առկայությունն ու չի զիջում ՊՇՌ-թեստերին: Նոր մեթոդը մշակել են Նիհոնի, Հումմի համալսարանների եւ Տոկիոյի բժշկական համալսարանի հետազոտողները:
Shionogi ընկերությունն առաջարկում է նոր թեստերը փորձարկել Ճապոնիա մուտք գործող ուղևորների վրա:
Հիշեցնենք՝ աշխարհում պանդեմիայի սկզբից վարակվել է ավելի քան 8,7 մլն մարդ, ավելի քան 460 000 մարդ մահացել է:
Մասնավորապես, Ճապոնիայում վարակվել է 18.6 հազար մարդ, որից մահացել է 970-ը: