Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 30-ին ստորագրել է հրամանագիր 2020 թվականի ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:
Ըստ հրամանագրի` 2020 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչեւ 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ և որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից կամ կորցրել են այն, ինչպես նաև մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող` Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության կողմից հաստատված ցուցակներում ընդգրկված այն քաղաքացիների, որոնք մասնակցել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին և մինչև 2020 թվականի հուլիսի 15-ը չեն ներկայացրել զորակոչից տարկետման իրավունքը հավաստող փաստաթուղթ։