|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմից։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ եւ 93-րդ հոդվածների պահանջները եւ հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը.
1. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2021 թվականի հունիսի 20-ին:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,– ասվում է հրամանագրում:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովը երկրորդ անգամ վարչապետի պաշտոնում չընտրեց Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն՝ յոթերորդ գումարման Ազգային ժողովն իրավունքի ուժով ցրվեց։
Նշենք, որ ապրիլի 25-ին Փաշինյանը հրաժարական էր ներկայացրել վարչապետի պաշտոնից։ Քաղաքական ուժերի հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ երկու անգամ խորհրդարանը նոր վարչապետ չպետք է ընտրեր, եւ Հայաստանում կազմակերպվեին արտահերթ խորհրդարանական ընտրություններ: