Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հարկ վճարողների չկատարած պարտավորությունների գանձման և իրավախախտում կատարած անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցելիս, օրենքի պահանջով, պետք է պարտադիր ծանուցել հասցեատիրոջը: Պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանի տեղեկացմամբ՝ կոմիտեն հետևողական է ծանուցման համակարգի արդյունավետ կիրառման, վեր հանված խնդիրների լուծման ուղղությամբ. «Անպատասխան չի թողնվում ոչ մի դիմում, իսկ ներկայացված առարկությունների հիմնավորվածության դեպքում՝ տրվում են դրական լուծումներ»:
ՊԵԿ իրավաբանական վարչությունից, սակայն տեղեկացնում են, որ երբեմն տնտեսվարողի պաշտոնատար անձինք չեն մասնակցում վարչական վարույթներին, չնայած մասնակցելու վերաբերյալ պատշաճ ծանուցված լինելուն, այդպիսով չներկայացնելով վարույթների վերաբերյալ առարկություններ կամ պատասխանատվությունը բացառող ապացույցներ: Ըստ Արման Մնացականյանի, արդյունքում վարչական մարմինը ստիպված է լինում վարչական ակտեր կայացնել վարույթներում առկա ապացույցների հիման վրա, մինչդեռ համապատասխան ապացույցներ ներկայացնելու դեպքում հնարավոր է բացառել վարչական ակտի ընդունումը: «Նման իրավիճակներից խուսափելու նպատակով ՊԵԿ-ը վարչական վարույթներին մասնակցելու վերաբերյալ ծանուցագրեր ստացած անձանց հորդորում է ներկայանալ դրանցում նշված հասցեով, մասնակցել իրականացվող վարույթներին և, անհրաժեշտության դեպքում, ներկայացնել առարկություններ` վարչական մարմնին գործի օբյեկտիվ քննություն իրականացնելու հնարավորություն տալով: Ներկայանալու անհնարինության դեպքում կարող են ուղարկել փոստային ծառայությամբ»,-նշել է իրավաբանական վարչության պետը:
Իրավաբանական վարչությունում փաստում են, որ 2015 թվականի համեմատ՝ 2016-ին 40 տոկոսով նվազել է կայացված վարչական ակտերի քանակը, իսկ գանձման որոշումները՝ շուրջ 60 տոկոսով, ինչն, ըստ Արման Մնացականյանի, պայմանավորված է ծանուցումներում քաղաքացիների ներկայացրած առարկություններով տեղ գտած իրավախախտման բացակայության վերաբերյալ հիմնավորումներով:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին