Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ադրբեջանական ֆուտբոլային ակումբներից մեկի գլխավոր մարզիչ Մեհման Ալլահվերդիեւը, ըստ ANSPress-ի, հայտնվել է բավականին անհարմար վիճակում: Շահագրգռությունը` իր թիմում ունենալու երկու ֆուտբոլիստ ռուսաստանյան Արմավիր քաղաքի «Տորպեդո» ակումբից այդպես էլ չի բավարարվել, քանի որ նշված երկու ֆուտբոլիստները չեն ներկայացել հարցազրույցին:
Ոչ մի տարօրինակ բան այս իրավիճակում չէր լինի, եթե չպարզվեր, որ երկու ֆուտբոլիստներն ազգությամբ հայ են եղել, այդ իսկ պատճառով Ադրբեջան մուտք գործելու նրանց փորձն այդպես էլ չի հաջողվել, երբ վերջիններս ժամանել են Գյանջայի օդանավակայան: Օդանավակայանի սահմանապահ ծառայության աշխատակիցները ծագումով հայ ռուսաստանցի ֆուտբոլիստներին հետ են ուղարկել նույն օդանավով, իսկ Ալլահվերդիեւը մնացել է առանց իր ընտրության իրականացման, քանի որ տեղյակ չի եղել «Տորպեդոյի» խաղացողների հայ լինելու մասին:
Այս ամենում էլ արտասովոր ոչինչ չկա, եթե հաշվի չառնենք, որ Եվրոպայի խորհրդի` վերջերս Բաքու այցելած պատվիրակությունը պատրաստվում է հանդուրժողականության «օրինակ» Ադրբեջանի մասին զեկույց պատրաստել: Եվ ոչ միայն հայերի ու հայ մշակույթի հանդեպ իր «հանդուրժողականության» մասին հայտարարող Ադրբեջանին երեւի մնում է բոլոր մուտք ու ելք անողներին ԴՆԹ թեստ անցկացնել, որ հանկարծ հայ չլինեն: