Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքացիական ակտիվիստ Արթուր Ալեքսանյանը, որ իմքայլական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի բողոքի համաձայն փորձել էր նրան վրաերթի ենթարկել եւ օրեր առաջ կալանավորվել էր, ազատ է արձակվել։ Այս մասին NEWS.am-ին հատնեց Ալեքսանյանի պաշտպան Էմին Բեգլարյանը։
Պաշտպանը հայտնեց, որ վերաքննիչ դատարան էին դիմել հիմնավոր կասկածի և հիմքերի բացակայությամբ հիմնավորելով իրենց բողոքը։ Նախնական տվյալով դատարանը երկու հիմքով էլ բացարարել է բողոքը։
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարայանը ոստիկանությունում հաղորդում էր տվել, որ, կապված իր աշխատանքային գործունեության հետ, նույն օրը Բաղրամյան պողոտայում անհայտ անձը հեծանիվով փորձել է իրեն վրաերթի ենթարկել, ինչից հետո իր հասցեին հնչեցրել է սպառնալիքներ ու սեռական բնույթի հայհոյանքներ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։ Խոսքը «Կամք»-ի անդամ Արթուր Ալեքսանյանի մասին է։
Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն` ԱԺ հերթակա նիստից հետո օրեր առաջ նա Բաղրամյան պողոտայում հետապնդել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող` ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին, և պարզելով, որ վերջինս կողմ է քվեարկել նախաձեռնության կողմից խնդրահարույց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիային, տվել է սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնացել հաշվեհարդար տեսնել նրա հետ։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիք տալու փաստով։