Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գեյթսթոուն ինստիտուտի կայքում Թուրքիայում ծնված և ԱՄՆ-ում գործունեություն ծավալող թուրք լրագրող Ուզայ Բուլութը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը:
«Ապրիլի 24-ին լրացավ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը: Դա այն տարեթիվն է, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվել և այնուհետև սպանվել են հայ մտավորականներն ու հասարակական գործիչները: Համարվում է, որ մոտավորապես 1.5 մլն հայ է սպանվել:
Թուրքական իշխանություններն ագրեսիվորեն մերժել են, որ նույնիսկ դա տեղի է ունեցել, և շարունակում են պատժել նրանց, ովքեր համարձակում են պնդել հակառակը:
Երկրի կառավարության կողմից ֆինանսավորվող` Թուրքական պատմության ինստիտուտը վերջերս հայտարարել է, որ պատրաստվում է հրապարակել 25 հատորանոց ժողովածու, որում կապացուցվի, թե Թուրքիան կապ չունի Ցեղասպանության հետ: ԹՊԻ-ն նաև նկարահանել է փաստավավերագրական ֆիլմ` «Հայկական ապստամբությունը Օսմանյան կայսրության դեմ. ահաբեկչություն և քարոզչություն» վերնագրով, որում պնդում է, թե հայերը մուսուլմանների դեմ 1915 թ. սկսել են հարձակումներ իրականացնել, Թուրքիան էլ պատասխանել է նրանց տեղահանմամբ և վերաբնակեցմամբ: Համաձայն ֆիլմի` հայկական սփյուռքը շարունակում է «տարածել ստեր, այսպես կոչված, Հայոց ցեղասպանության վերաբերյալ»:
Ի լրումն թուրքական կառավարության ներկայիս ժխտողականությանը` թուրք հասարակության շատ անդամներ ամեն կերպ փորձում են հայկական կրոնի և մշակույթի մնացորդներն ամբողջությամբ վերացնել, ինչի արդյունքում վանդալիզմի են ենթարկվել հայկական եկեղեցիները, Չարենցի տունը և այլ մշակութային կառույցներ:
Թուրքիայում հայ համայնքի ներկայիս թիվը կազմում է մոտավորապես 60.000, որն օրըստօրե նվազում է երկրում տիրող խիստ քաղաքական մթնոլորտի և բռնության հետևանքով»,- նշել է Բուլութը: