Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Ամֆան» ուժգին փոթորկի հասցրած վնասներից հետո Հնդկաստանի արևելքում և Բանգլադեշում մայիսի 22-ին սկսվել են վերականգնողական աշխատանքները. այս մասին է գրում Deutsche Welle-ն, նշելով՝ փոթորիկն իր հետևից թողել է հարյուրավոր կիլոմետրերով քանդված ու ավերված տարածքներ:
Նշվում է՝ հիմնական հարվածը հասել է Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգին: Այստեղ մահերի թիվը կազմում է 72: Փոթորկի հետևանքով հազարավոր տներ քանդվել են, հեղեղվել է տեղի օդանավակայանը, բազմաթիվ տներ մնացել են առանց տանիքի, ավելի քան մեկ միլիոն տնային տնտեսություն՝ առանց էլեկտրականության:
Տեղի իշխանությունների խոսքով՝ փոթորիկից վնասը շատ ավելի մեծ եղավ, քան կորոնավիրուսից:
Բանգլադեշում փոթորիկի հետևանքով 7 մարդ է զոհվել, ավերվել են հազարավոր ֆերմաներ: Փոթորիկի արագությունը հասել է 200 կմ/ժ:
Հնդկաստանում տարհանվել է ավելի քան 600 հազար, Բանգլադեշում՝ 2.6 միլիոն մարդ: Այդ տարածքներում 1999 թվականից այս կողմ նման ուժգնության փոթորիկ չէր եղել: