Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Ստամբուլում տեղի ունեցած փոթորիկի հետևանքով վիրավորների թիվը հասել է 38-ի, զոհերինը՝ 4-ի, հայտնում է Ռիա Նովոստին:
Ավելի վաղ Թուրքիայի առափնյա պահպանությունը հայտնել էր ուժեղ քամու պատճառով Բոսֆորի ափով նավերի երթևեկության դադարեցման մասին։ Այդ նույն պատճառով «Թուրքական ավիաուղիներ»-ի մի քանի ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել Ստամբուլում և ուղարկվել են Անկարա ու Իզմիր։
Ընդհանուր առմամբ, փոթորիկը խառնաշփոթ է ստեղծել 15 մլն բնակչություն ունեցող Ստամբուլում՝ արմատախիլ անելով ծառեր, շրջելով մեքենաներ: