|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լեհաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 489-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 19 569-ի. այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հանրապետության առողջապահության նախարարությանը հղումով։
Նշվում է՝ վարակի տարածման սկզբից վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 19.569։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված 12 հիվանդ է մահացել։
Հիշեցնենք՝ կորոնավիրուսով վարակված առաջին վարակակիրը Լեհաստանում հայտնաբերվել է մարտի 4-ին։ Վարակակիրը Գերմանիայից ժամանած տղամարդ է եղել: Նա լիովին ապաքինվել եւ դուրս է գրվել հիվանդանոցից 21 օր բուժում ստանալուց հետո։