|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 569 նոր դեպք: Այս մասին տեղեկանում ենք վրացական կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջից:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 12 841 դեպք: Ապաքինվել է ևս 329 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 6867:
Կորոնավիրուսից մահացել է ևս 9 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 102:
Կարանտինի ռեժիմում է մնում 5590 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը:
Բացի այդ՝ կովիդ-հյուրանոցում գտնվող անձանց թիվը 1393 է: Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Հիշեցնենք՝ երեկ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 478 դեպք: