Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ամենասկզբից էլ ասել եմ՝ երբ մարդիկ փակ տարածքում են շփվում և չեն կարող սոցիալական հեռավորությունը պահել՝ դիմակ կրելը շատ ավելի լավ է, քան չկրելը, և սրա հիմնավորումը գիտական հոդվածների տեսքով կա»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը՝ անդրադառնալով ԱՆ նախարարի կողմից դիմակ կրել-չկրելու մասին հակասական հայտարարություններին, ապա դրան հաջորդած հանրային փակ տարածքներում պարտադիր կրելու պահանջին։
Դիտարկմանը, որ փակ տարածքում դիմակ կրելու պարտադրանքը կարող է հանգեցնել նրան, որ մարդիկ մեկ դիմակը երկար ժամանակ կրեն, վիրուսաբանը պատասխանեց․ «Բնականաբար, դիմակ կրելու կանոններ կան։ Դիմակ կրել չի նշանակում նույնը 5 օր կրել, այն պետք է կրել առավելագույնը մի քանի ժամ։ Եթե մարդիկ չեն կարող տարրական կաննոները պահպանել, քանի որ չունեն աընդհատ դիմակ գնելու հնարավորություն, սա այլ խնդիր է։ Տևական ժամանակ կրած դիմակը պարզապես անպիտան է դառնում, կեղտոտ դիմակը կարող է հանգեցնել նրան, որ այլ վարակ առաջանա»։
Ինչ վերաբերվում է ռետինե ձեռնոցներին, Զաքարյանի խոսքով ավելի լավ է ձեռքերը լվալ, հաճախ ախտահանել, քան կրել ձեռնոցներ։
«Ձեռնոց կրելու իմաստ չեմ տեսնում, բայց եթե մարդիկ կարող են օրական մի քանի անգամ ձեռնոց փոխեն լվացվելու փոխարեն՝ իրենց ընտրությունն է»,-նշեց նա։
Վիրուսաբանի խոսքով ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ վիրուսի տարածման նվազելու որևէ նախադրայլ չկա, և միայն ժամանակը ցույց կտա, արդյո՞ք covid-19-ը մյուս շնչառական վիրուսների նման կնվազի, թե ոչ։
Հարցին՝ ինչպես է գնահատում վիրուսի վտանգավորությունը, Հովակին Զաքարյանը պատասխանեց. «Այս վիրուսը, բնականաբար, վտանգավոր է, ամբողջ աշխարհում մահվան 5-6 տոկոս կա։ Մի վիրուս, որ մահվան այդքան հաճախություն ունի, բնականաբար, արդեն համարվում է վտանգավոր։ Ինչ վերաբերում է արտակարգ դրության ժամկետի երկարացման, բայց մեղմ սահմանափակումներին, կարող եմ միայն ասել, որ ենթադրում եմ՝ արտակարգ դրությունը նորմալ չի կազմակերպվել»։
Նշենք, որ մայիսի 18-ից գործում է հասարակական տրասպորտը, մանկապարտեզները, առևտրի իրականացման վայրերը, լողավազանները, հանրային սննդի օբյեկտները, սակայն բոլոր փակ վայրերում դիմակ կրելը պարտադիր է։
Հիշեցնենք, որ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը վիրուսի տարածման սկզբնական շրջանում հորդորում էր դիմակ չկրել, նշելով, որ այն ոչ միայն արդյունավետ միջոց չէ, այլ նաև սխալ կիրառման դեպքում կարող է վնասել։ Այնուհետ, ապրիլի 6-ին, երբ հանրապետությունում covid-19-ով վարակվածների թիվը գերազանցել էր հազարը, նախարարը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում խորհուրդ տվեց պարտադիր կրել դիմակներ, ապա դրա կարևորության մասին խոսեց հարցազրույցների ու մամուլի ասուլիսների ժամանակ։