|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Պեկինի մեծածախ շուկայի աշխատակիցների մոտ հայտնաբերված կորոնավիրուսն ավելի վարակիչ է, քան Ուհանի շուկայում հայտնաբերվածը. այս մասին ասել է Ուհանի համալսարանի վիրուսաբան Յան Չժանցյուն, գրում է Global Times-ը։
Ըստ նրա՝ Պեկինում հայտնաբերված տեսակը նման է Եվրոպայում տարածվող վիրուսին, և ըստ ամենայնի, այն Չինաստան է բերվել եվրոպական որևէ երկրից։
Գիտնականի խոսքով՝ վերջին 4 օրում Պեկինում վարակվել է 79 մարդ, ինչը վկայում է վիրուսի արագ տարածման մասին։
Նրա պնդմամբ՝ վիրուսի տարբեր գենոտիպերը կարող են պատվաստանյութը դարձնել քիչ արդյունավետ կամ ընդհանրապես անարդյունավետ, ինչը մշակման գործում հավելյալ դժվարություններ է ստեղծում։