կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-23 11:34
Առանց Կատեգորիա

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վիրուսի տարածման տենդենցը վերահսկելի է․ Տիգրան Ավինյան

Կորոնավիրուսով հիվանդության հաստատված նոր 50 դեպք ունենք, բուժված նոր 26 դեպք՝ ըստ Yerkir.am-ի երեկ երեկոյան գրացված տվյալները հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում։

Գումարային դեպքերի թիվը 1 523 է։

Այս պահին ակտիվ բուժման մեջ են գտնվում 840 հիվանդ, բուժվածների ընդհանուր թիվը 659 է,  մահերի ընդհանուր թիվը՝ 24։

Ծայրահեղ ծանր 10 հոգի ունենք, թոքաբորբով՝ 230 հոգի, արհեստական օդափոխության վրա՝ 5 հոգի։

Աճի տեմպը նույնն է, ասաց նախարարը։

Մահճակալային ֆոնդը առայժմ բավարարում է և ժամանակ ունենք բոլորին հոսպիտալացնելու, իսկ շատ թեթև ձևերը հյուրանոցային պայմաններում պահելու համար։

Այսուհանդերձ, հաշվի առնելով տնտեսական գործունեության որոշ ձևերի թույլատրումը Արսեն Թորոսյանը կոչ արեց զգոնությունը չկորցնել։

Հարևան երկրներից՝ Իրանում ամեն օր նոր դեպքերի թիվը ավելի քիչ է, քան նախորդ օրը, նույնը՝  մահերի առումով։

«Այնտեղ էլ սահմանափակումների թուլացումներ են տեղի ունենում։ Բայց մեծ դեբատ կա, քանի որ խոսվում է երկրորդ ալիքի, թուլացումներից զգուշանալու մասին։  Եվրոպայում էլ թուլացում կա, բայց վստահ չեն, որ թուլացումները չեն բերելու նորից բռնկումների։ Անորոշությունը մեծ է և օրական որոշումներ են կայացնում»,-ասաց առողջապահության նախարարը։

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ տնտեսական գործունեության տեսակների որոշումը երեկ երեկոյան թարմացվել է, նոր ոլորտներում ևս թույլատրվել է աշխատանքը։ Ոլորտների ցանկն ամբողջապես տեղադրված է gov.am կայքում։

Փոփոխվել է տեղաշարժի սահմանափակումների իրավիճակը՝ մարզային անցակետերը հանվել են, բայց համայնքանյին սահմանփակումներն օգտագործելու են, եթե տեսնեն որևէ համայնքում բռնկում է տեղի ունենում։

«Այս փուլում վիրուսի տարածման տենդենցը վերահսկելի է։ Եթե այսպես շարունակվի, կշարունակենք տարբեր տնտեսական գոծունեության տեսակներ բացել»,-ասաց Տիգրան Ավինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․