Սյունիքի մարզում կա կորոնավիրուսի 55 հաստատված դեպք: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջից:
«Հարգելի՛ սյունեցիներ
Տեղեկացնում ենք, որ այս պահի դրությամբ Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․
Ընդհանուր՝ 55 հաստատված դեպք, որից վերջին 2 օրում՝ 3 դեպք Սիսիանում:
31 հոգի բուժվել է,
24 հոգի բուժում է ստանում, որից՝
Քաջարանից՝ 15 հոգի,
Գորիսից՝ 6 հոգի,
Սիսիանից՝ 3 հոգի։
Սիսիանում արձանագրված դեպքերը վարակի այլ օջախից են»: