|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Սյունիքի մարզում ժամը 15:45 դրությամբ, բացի Մեղրիի մեկ հաստատված դեպքից, այլ դեպքեր չկան. հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Սյունիքի մարզում 17.03.2020թ ժամը 15:45 դրությամբ, բացի Մեղրիի մեկ հաստատված դեպքից այլ դեպքեր մարզում չկան:
Հետևեք միայն պաշտոնական հաղորդագրություններին և պահպանեք արտակարգ դրության ռեժիմով սահմանված կանոները:
Առողջ եղեք»:
Հիշեցնենք՝ Հայաստանում մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Դեպքերից 2-ն էլ Չարենցավանի բնակիչներ են: