կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-15 15:04
Տարածաշրջան

Ադրբեջանցի իրավապահները երկրում հաշվել են մոտ 155 քաղբանտարկյալ

Ադրբեջանցի իրավապահները երկրում հաշվել են մոտ 155 քաղբանտարկյալ

Ադրբեջանի քաղբանտարկյակների ցուցակում առաջին անգամ ընդգրկվել է մարդ, ով գտնվում է հոգեբուժարանում։ «Հանուն Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատության» իրավապաշտպան միության թարմազված ցուցակում ընդհանուր առմամբ տեղ է գտել 155 անուն. հայտնում է «Кавказский узел»-ը։

2020 թ. մարտի 30-ին միությունը ցուցակ էր հրապարակել, որում տեղ էր գտել 140 անուն: Ցուցակի թարմացումը կապված է այն բանի հետ, որ մարտի մի շարք քաղբանտարկյալներ ազատ էին արձակվել, սակայն ձերբակալվել էին նորերը։

Ցուցակում լրագրողների թիվը 7-ն է։ «ԱԱԾ-ի զոհ» բաժնում գտնվում է 3 մարդ։ «Ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների անդամներ» կատեգորիայում 7 անձ։ Ամենաշատ «հավատացյալներ» բաժինն է՝ 51 մարդ։

»Ցմահ ազատազրկվածներ» բաժնում հիշատակվում են 14 քաղաքացիներ։ Այնուամենայնիվ, չնայած այս ցուցակին, ադրբեջանական իշխանությունները հերքում են քաղբանտարկյալների առկայության փաստը։