Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հումորով է վերաբերվում ԲՀԿ-ի՝ կառավարության հրաժարականին ուղղված ռադիկալ քայլերի մասին հայտարարությանը:
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այդ կապակցությամբ նա ասաց. «Տժվժիկը» ո՞վ է գրել, լավ ստեղծագործություն է»: Ապա ավելացրեց. «Ռադիկալ» բառի իմաստը չեն հասկացել երևի»:
«Բայց ԲՀԿ-ն ասում է, որ հազարավոր մարդկանց փողոց դուրս կբերի» դիտարկմանը Գալուստ Սահակյանը կրկին բազմանշանակ պատասխան տվեց. «Էսա գալիս եմ, էսա գալիս եմ»:
Իսկ դիտարկմանը, որ, ԲՀԿ-ի կարծիքով, իշխանություններին հաշված օրեր են մնացել, նա կարճ պատասխանեց. «Հաշվել չգիտեն, ուրեմն»:
ԲՀԿ-ի մեկ այլ ուշագրավ արտահայտության՝ «կոճակային» քաղաքականության մասին Գալուստ Սահակյանը նշեց, որ ԲՀԿ-ի շատ անդամներ իր ղեկավարած խմբակցության անդամներ են եղել ու թող չմոռանան այդ մասին: «Մոդա է դառել, քաղաքական անձնական շահերից ելնելով` էստեղից էնտեղ են թռչում»,- ասաց նա:
Հարցին` հնարավո՞ր է հիմա էլ Հանրապետական կուսակցությունից անդամներ դուրս գան, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ոչ, դա հնարավոր չէ, մենք նման խնդիր չունենք»: