Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խոշոր առևտրի կենտրոնները կսկսեն գործել՝ պահպանելով պարետատան սահմանած անվտանգության հատուկ կանոնները՝ ըստ Yerkir.am-ի ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը՝ ներկայացնելով պարետի որոշումները, տնտեսական գործունեության տեսակների նոր սահամանափակումների և դրանց շրջանակում անվտանգության նոր կանոնների մասին:
«Կան տնտեսական գործունեության տեսակներ, որոնք դեռ կմնան սահմանափակված»,- ասաց Էկոնոմիկայի փոխնախարարը:
Վարոս Սիմոնյանը նշեց, որ սահմանափակված են լինելու հյուրանոցային և համանման բնակատեղերի տրամադրման վայրերը: Սահմանափակված չեն այն հյուրանոցների ծառայությունները, որոնք իրականացնում են հյուրերի հաշվառում ռեգիստրում:
Հանգստյան տների գործունեությունը նույնպես սահմանափակված չի լինի: Հանվում է հանրային սննդի օբյեկտների սահմանափակումները, որոնք այս ընթացքում իրավունք ունեին միայն բացօթյա ծառայություններ մատուցել: Հանվում է հանրային տրանսպորտի գործունեության, մարզասրահների աշխատանքի արգելքը:
«Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել այն հանգամանքին, որ այն սահմանափակումները, որոնք հանվում են, միաժամանակ գործելու են կանոններով, որոնք հստակ, պարզ նշված են պարետի ներկայացրած հավելվածում»,- ասաց նա։
Փոխնախարարը նշեց այն առանձնահատուկ կանոնները, որոնք ընդհանուր են բոլորի համար․ «Հանրային տրանսպորտում արգելվում է կանգնած երթևեկություն կազմակերպելը, հանրային տրանսպորտի մուտքի մոտ պետք է լինեն ախտահանիչ նյութեր, պարտադիր է կրել անհատական պաշտպանիչ միջոցներ: Չի թույլատրվում հանրային տրանսպորտ նստել այն անձանց, ովքեր պաշտպանիչ միջոցներ չունեն: Կանոնների վերահսկումը լինելու է խիստ: Հանրային սննդի օբյեկտների մուտքի մոտ պարտադիր պետք է բոլորը ջերմաչափվեն»։
Մեր բոլոր տնտեսավարողները և գործատուները պետք է հաշվի առնեն, որ կան գործունեության սահմանափակումներ, որոնք դեռ միայն հնարավոր է իրականացնել առցանց, հեռավար կամ առաքման միջոցով՝ ասաց Վարոս Սիմոնյանը:
Մանրամասն՝ տեսանյութում․