Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ մի խումբ քաղաքացիներ դիմել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին`պահանջելով վերացնել Ռուսաստանի Դաշնության դրոշները հանրային տրանսպորտից: Պահանջագիրը` ստորեւ:
Պարոն Մարգարյան,
Երևան քաղաքի հանրային որոշ փոխադրամիջոցներում տեսանելի և խոշոր չափսերով տեղադրված են Ռուսաստանի Դաշնության պետական խորհրդանիշներ, մասնավորապես դրոշը. որոշները՝ Հայաստանի Հանրապետության դրոշի կողքին, որոշներն՝ առանձին (օրինակ՝ 26, 53 համարների ավտոբուսներում):
Սույն նամակով պահանջում ենք պարզել, թե ինչու է այլ երկրի պետականության խորհրդանիշը հայտնվել Երևանի հանրային տրանսպորտում՝ հաշվի առնելով այն տարրական հանգամանքը, որ երևանյան ավտոբուսները և երթուղային տաքսիները ՌԴ դիվանագիտական ներկայացուցչություններ չեն, հետևաբար, չեն կարող արտահայտել այդ պետության հետ որևէ առնչություն:
Երկրորդ, պահանջում ենք ամենակարճ ժամկետներում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ և ապահովել Ռուսաստանի Դաշնության խորհրդանիշների հեռացումը հանրային տրասպորտից, ՌԴ հետ առնչություն չունեցող այլ հանրային վայրերից:
Տեղեկացնում ենք, որ հակառակ դեպքում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված կարգը և ՀՀ ինքինիշխանությունը վերահաստատող այդ գործողությունները կիրականացնեն ինքնիշխան Հայաստանի քաղաքացիները:
Արթուր Ավթանդիլյան
Աննա Շահնազարյան
Լիլիթ Գևորգյան
Լևոն Գալստյան
Մերի Խաչատրյան
Նարեկ Բաբայան
Սուրեն Սահակյան
Շուշան Թումանյան
Սեդա Հայրապետյան
Հ.Գ. Պատասխան արձագանքը խնդրում ենք հրապարակել լրատվամիջոցներով և քաղաքապետարանի պաշտոնական կայքում: