Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆիլիպինների իշխանությունները Բիկոլ շրջանում ավելի քան 300.000 մարդու տարհանել են. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ նշելով, որ պատճառը «Ամբո» թայֆունն է. հայտնում է Yerkir.am-ը։
Նշվում է՝ մայիսի 14-ին թայֆունը, ներխուժելով Սամար կղզու արևելյան հատված, իր հետ բերել է ուժգին հեղեղներ ու քամի, որի արագությունը կազմել է վայրկյանում 40-50 մետր: Այնուհետև թայֆունը հասել է կղզու այլ շրջանները և արդեն մայիսի 15-ին ներխուժել է Բիկոլի շրջան, որը գտնվում է Լուսոն կղզում:
Այդ շրջանում տարհանվել է 61.106 ընտանիք, ավելի քան 300.000 մարդ: Նրանց տեղավորել են 2.332 տարհանման կենտրոններում: Ամենից շատ քաղաքացիներ տարհանվել են Սորսոգոնի շրջանից՝ 141.275 մարդ: Այս պահի դրությամբ հնարավոր զոհերի մասին դեռ տեղեկություններ չկան:
Տարհանման գործընթացը դժվարանում է համավարակով պայմանավորված երկրում առկա կարանտինի պատճառով: Առողջապահության նախարարությունը տեղական իշխանություններին կոչ է արել մարդկանց տարհանելիս պահպանել մեկ մետրից ոչ պակաս հեռավորություն, որպեսզի հնարավոր լինի խուսափել վարակի տարածումից:
Հիշեցնենք՝ Ֆիլիպիններում կորոնավիրուսով վարակի 11.876 հաստատված դեպք կա, որից 790-ը՝ մահացու ելքով: