կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-15 10:32
Հասարակություն

Այսօր Կլիմայի միջազգային օրն է

Այսօր Կլիմայի միջազգային օրն է

Մայիսի 15-ին նշվում է Կլիմայի միջազգային օրը։ Այս ոչ պաշտոնական բնապահպանական տոնը սահմանվել է՝ ի պատասխան օդեևութաբանների կոչի, այն է՝ պաշտպանել կլիման որպես կարեւոր ռեսուրս, որն ազդում է ներկա ու ապագա սերունդների վրա. այս մասին գրում է Calend-ը։

Նշվում է՝ կլիմայի պահպանությունը մարդկության առջեւ կանգնած գլոբալ խնդիրներից մեկն է։ Գլոբալ տաքացումը, մթնոլորտային շերտում օզոնի բարձր պարունակությունը, բնական աղետները մոլորակի վրա եղանակային պայմանների փոփոխությունները հանգեցնում են Երկիր մոլորակի կլիմայի վատթարացման, որն էլ իր հերթին բացասական ազդեցություն է ունենում մարդկանց պարենային անվտանգության, բնական պաշարների վիճակի, ինչպես նաև պետությունների հավասարակշռված զարգացման վրա։