|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Կլիմայի փոփոխությունը սպառնում է հին հունական հուշարձաններին, այդ թվում` աշխարհում ամենամեծ այցելությունների քանակ ունեցող Ակրոպոլիսին. հայտնում է Reuters-ը:
Նշվում է` օդի աղտոտումն ու թթվային անձրևները քայքայում են մարմարը, որից կառուցված են շինությունները, իսկ այն եղանակային պայմանները, ինչպիսիք են հորդառատ անձրևները կամ երաշտ, կարող են հնագույն տաճարների կառուցվածքային խնդիրներ առաջացնել:
Թեև Հունաստանի ամենալավ պահպանված պատմական հուշարձանը Պարթենոնի տաճարն է, այնուամենայնիվ, կան նախանշաններ, որ կլիմայի փոփոխությունը կարող է ազդել այդ հուշարձանի վրա:
«Հնագույն քաղաքի պատերն առավել հակված են փլուզմանը»,- Reuters-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հունաստանի մշակույթի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Վլազակին` հավելելով, որ տարեցտարի ավելի շատ խնդիրներ են առաջանում, և մեծ գումարներ են ներդրվում հուշարձանների պահպանման համար:
Ի դեպ, միայն վերջին 10 տարվա ընթացքում Աթենքի տարածքը տուժել է տարատեսակ ջրհեղեղներից և անտառային հրդեհներից:
