Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը վաղը՝ Օգոստոսի 28-ին, ժամը 13:00-ին կրկին կլինի ԿԳՄՍ նախարարության դիմաց՝ պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Այդ մասին ասվում է «ԿԱՄՔ»-ի տարածած հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև․
Սիրելի՛ հայրենակիցներ,
ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված համապետական ծնողական ժողովի ժամանակ Արայիկ Հարությունյանը որոշեց խաբել, մանիպուլացնել և պառակտել հանրությանը: Սակայն նրա արածներն ու անելիքները քննարկելն արդեն անիմաստ է, որովհետեւ մեր որոշումներին և նպատակներին արդեն գերադասվում է փողոցներում եւ առցանց արտահայտվող հայության կամքը: Ժողովուրդն իր խոսքն ասել է` նա չի վստահում Լանզարոտեի կոնվենցիա պաշտպանող և հայկականը նսեմացնող Արայիկ Հարությունյանին ու նրա կողմնակիցներին:
Ուստի` Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը 2020 թվականի օգոստոսի 18-ին կոչ էր ուղղել համայն հայությանը` մեկ մարդու նման միանալ «ԿԱՄՔ»-ի պահանջներին, որոնցից գլխավորն է՝ հայ ժողովրդի կատարյալ անվստահությունը վաստակած ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունկանի հրաժարականը:
Մենք սկսել ենք անժամկետ բողոքի ակցիաներ, որի շրջանակներում բոլոր արժանապատիվ հայերին, ուսանողներին, ծնողներին, մասնագետներին, և մտահոգ բոլոր քաղաքացիներին, վաղը Օգոստոսի 28-ին, ժամը 13:00-ին լինել ԿԳՄՍ նախարարության դիմաց:
Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» Հասարակական Նախաձեռնություն
Երեւան 27 Օգոստոս 2020:
Հ.Գ. մեր պահանջներն են․
ա. Անմիջապես աշխատանքից ազատել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին
բ. Անմիջապես ցրել հանրակրթության պետական չափորոշիչների մշակման աշխատանքային խմբերը եւ չեղարկել սեղանին դրված չափորոշիչները:
գ. Ձեւավորել դասագրքեր կազմող նոր աշխատանքային խմբեր` կազմված ՀՀ պրոֆեսորադասախոսական եւ ուսուցչական կազմի լավագույն մասնագետներից` նախապես հրապարակելով նրանց անունները:
դ. Բացառել Լանզարոտեի կոնվենցիայի դրույթների իրագործմամբ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների մուտքը կրթական հաստատություններ:
ե. Վերանայել հանրակրթական հաստատություններում ուսումնական տարին սկսելու` պարետի կողմից սահմանված ուղեցույցով երեխաների ֆիզիկական եւ հոգեւոր առողջությունը վտանգող պահանջները՝ դիմակ կրել, գրատախտակին չմոտենալ, դասամիջոց չանել եւ այլն:
#արայիկ_հեռացիր