|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի զրույցը գաղտնալսելու փաստի առնչությամբ Հատուկ քննչական ծառայությունն իրականացրել է հարցաքննություն: Սկզբում հարցաքննվել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, այնուհետ՝ ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի հատկանիշներով:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորներ Լ. Զուրաբյանն ու Վ. Օսկանյանը ՀՔԾ էին հրավիրվել իրենց գրության արդյունքում։ Դեկտեմբերի 19-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել էր նրանց ստորագրությամբ գրությունը, որով պատգամավորները հանդես էին եկել հստակ առաջարկությամբ՝ նրանց զրույցի ապօրինի գաղտնալսման եւ սոցցանցերում տեղադրման կապակցությամբ հարուցել քրեական գործ, հայտնաբերել եւ պատժել հանցագործության պատասխանատուներին: Իսկ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ պատգամավորների գրությունն ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ քրեադատավարական կարգով ընթացք տալու եւ որոշում կայացնելու համար։