|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում իրականացված հարձակման հետևանքով զոհերի թիվն ավելացել է։ Երկրի Առողջապահության նախարարության տվյալներով զոհերի թիվը հասել է 24-ի. հայտնում է Regnum-ը։
Ավելի վաղ Աֆղանստանի ոստիկանությունը հայտնել էր նվազագույնը 14 սպանվածի մասին, որոնցից 2-ը նորածին էին։ Վիրավորների թիվը հասել է 16-ի։
Մայիսի 12-ին ահաբեկիչները հարձակվել էին «Բժիշկներ առանց սահմանների» ծննդատան վրա։ Նախապես պայթյուն էր տեղի ունեցել, որից հետո ներխուժել էին ռազմական համազգեստով անձիք և կրակահերթեր արձակել այնտեղ գտնվողների վրա։