Փոխարժեքներ
27 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.71 |
EUR | ⚊ | € 446.43 |
RUB | ⚊ | ₽ 4.5866 |
GBP | ⚊ | £ 510.8 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Հիվանդությունը, որի պատճառով վիրահատվել է Ռոբերտ Քոչարյանը, առաջացել է բանտարկության ընթացքում: Այս մասին տեղեկացրել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքով սա վեց ամսվա ընթացքում արդեն երրորդ վիրահատությունն է, այն բարեհաջող է անցել եւ նրա ինքնազգացողությունը լավ է: Սողոմոնյանը նշել է նաեւ, որ ըստ մասնագետների, Քոչարյանը ապահոված չի եղել բավարար պայմաններով՝ առողջությունը լիարժեք վերականգնելու համար:
«Պետք է արձանագրեմ նաև, որ Ռոբերտ Քոչարյանը, ըստ մասնագետների, ապահոված չի եղել բավարար պայմաններով՝ առողջությունը լիարժեք վերականգնելու համար. ամեն հերթական անգամ նրան թույլ չի տրվել ամբողջովին ավարտել ռեաբիլիտացիոն շրջանը բուժհաստատությունում: Ըստ էության, ունենք մի իրավիճակ, երբ մարդու առողջությունը վատթարացել է կալանավայրում, և նա չունի լիարժեք հնարավորություն վերականգնել առողջությունը»,- նշել է Վիկտոր Սողոմոնյանը։