|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:
«Վիրահատվել է այսօր, վիրահատությունը բարեհաջող է անցել, այլ տեղեկատվություն չեմ կարող հաղորդել»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել հոկտեմբերի 8-ին: Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը բժշկական հաստատություն էր տեղափոխվել նաև սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 4-ին: