|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը 14 գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
«Այս պահին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը 14 գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ, դրանցից 10-ը գրանցվել են, մնացածների մասին տեղեկություններ չկան»,- ասել է Ալումյանը։
Մայիսի 8-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից ներկայացված 3 միջորդությունների քննարկումը՝ Քոչարյանի կալանավորումն ընդհանրապես վերացնելու, գրավ կամ անձնական երաշխավորություն կիրառելու վերաբերյալ։ Դատական ակտը կհրապարակվի մայիսի 13-ին, ժամը 17։50-ին։
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում անցնող ՀՀ երկրորդ նախագահը մայիսի 12-ի առավոտյան վիրահատվել է։ Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։