կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-12 10:48
Քաղաքական

ԱՄՆ նախագահը վիճել է լրագրողների հետ ու ընդհատել ճեպազրույցը

ԱՄՆ նախագահը վիճել է լրագրողների հետ ու ընդհատել ճեպազրույցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդհատել է իր ճեպազրույցը Սպիտակ տանը՝ կորոնավիրուսին առնչվող իրավիճակի վերաբերյալ լրագրողների հետ ունեցած վիճաբանության պատճառով. այս մասին գրում է ՏԱՍՍ-ը, հայտնում է Yerkir.am-ը։

Մասնավորապես, իր ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն իրականացրել է ավելի մեծ թվով թեստեր, քան մյուս երկրները, ինչից հետո CBS-ի աշխատակցուհին Թրամփին հարցրել է, թե ինչո՞ւ է նա միշտ շեշտադրում անում անցկացված թեստերի թվով այլ երկրների հետ ԱՄՆ-ի մրցակցության վրա՝ փոխանակ երկրի ներսում մահացության թվի վրա ուշադրություն դարձնելուն։ Թրամփը կտրուկ է արձագանքել՝ խորհուրդ տալով այդ մասին հարցնել Չինաստանին։

Նա հարցն անվանել է զզվելի, ինչը վրդովեցրել է լրագրողուհուն։

Նշվում է՝ տեղական ԶԼՄ-ները նկատել են, որ Թրամփն այդպես է պատասխանել ասիական ծագումով լրագրողուհուն։

Ի վերջո՝ Թրամփն անմիջապես անցել է այլ հարցի պատասխանելուն՝ միացնելով CNN-ի թղթակցի բարձրախոսը, այնուամենայինիվ վերջինս հարցը չի տվել և որոշել է սպասել, մինչև խոսքի իրավունք տան գործընկերուհուն։ Թրամփն այլ բարձրախոս է միացրել, սակայն CNN-ի լրագրողը կրկին փորձել է հարց ուղղել, ինչը բարկացրել է Թրամփին։