|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հարություն Մ.-ն գրավոր հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի սեպտեմբերի 26-ին հանրապետական հիվանդանոցում վիճաբանել է բուժանձնակազմի հետ, որի կապակցությամբ հիվանդանոց ժամանած ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների կողմից ծեծի է ենթարկվել, այնուհետև` տարվել է ոստիկանության հիշյալ բաժին:
Այնտեղ ոստիկանները շարունակել են իրեն ծեծի ենթարկել, ինչի հետևանքով վատացել է ինքնազգացողությունը և շտապօգնության կողմից տեղափոխվել հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: