|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԳ նախարարի եւ ԱԺ պատգամավորների միջեւ` շուրջ մեկ ժամ տեւած հանդիպումն ավարտվել է:
Լրագրողների հետ զրույցում պատգամավորները հիմնականում դժգոհում էին, որ Նալբանդյանի պատասխաններն իրենց չեն բավարարել:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Ես չստացա իմ հարցի պատասխանը, թե ինչ է շահում ՀՀ-ն` տնտեսական մեկ ռեժիմը մեկ այլ ռեժիմով փոխարինելով»:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը եւս իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները չի ստացել: Նա նշեց, որ ժամանակը սահմանափակ էր, եւ շատ հարցեր մնացին բաց: «Մասնավորապես` ես շատ կուզենայի, որ խոսվեր այսօր Ամերիկայի նախագահի կողմից այդ հայտնի նամակի մասին` կապված Ղարաբաղի հետ: Կուզենայի, որ խոսվեր իրավահավասարության մասին: Այնուամենայնիվ, ինձ հետաքրքրող հարցերը չհնչեցվեցին, իսկ ես հնարավորություն չունեցա այդ հարցերը հնչեցնելու` հույս ունենալով առաջիկայում գրավոր կամ ԱԺ ամբիոնը օգտագործելով բարձրացնել այդ հարցերը»,- նշեց Քոքոբելյանը: