|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Ծնվել է ապրիլյան պատերազմի օրերին ականի պայթյունից ոտքերը կորցրած զինծառայող Դավիթ Գրիգորյանի առաջնեկը` Լյուսին: Այս մասին տեղեկանում ենք Թագուհի Օհանյանի ֆեյբուքյան էջից:
«Օրը սկսում ենք լավ լուրով: Լույս աշխարհ է եկել զինծառայող Դավիթ Գրիգորյանի առաջնեկը ` Լյուսին: Շնորհավորում ենք երջանիկ ծնողներին և մաղթում լուսավոր ապագա փոքրիկ հրաշքին»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Դավիթը վիրավորվել էր Թալիշ գյուղում զինվորական ծառայության ժամանակ: Մարտակերտի հոսպիտալում նրա 2 ոտքն էլ անդամահատել էին, հետագայում նրա ոտքերը պրոթեզավորել են: