Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Կանադայի Հայ դատի հանձնախմբի Օտտավայի գրասենյակի գործադիր տնօրեն Սեւակ Բելյանը մարտի 12-ին առցանց հատուկ քննարկում է անցկացրել ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի հետ՝ ռուս-ուկրաինական պատերազմը եւ դրա հետեւանքները Հայաստանի ու Արցախի վրա թեմայով։
«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այս մասշտաբի պատերազմ Եվրոպայի ցամաքամասի վրա չի եղել, եւ այդ առումով այն աննախընթաց է»,– ասել է Կիրո Մանոյանը:
Խոսելով Հայաստանի ու Արցախի վրա այդ պատերազմի հնարավոր ազդեցության և հետևանքների մասին՝ Կիրո Մանոյանը մասնավորապես նշել է, որ բավական ծանր է իրավիճակը, եւ անհրաժեշտ է մեկ բան՝ հարատեւ պայքար մեր նպատակներին հասնելու համար։ Այդ պայքարը ժամանակ առ ժամանակ կարող է նաև անհաջողություններ ունենալ, բայց մենք պետք է համոզված լինենք, որ, ի վերջո, հասնելու ենք մեր նպատակին, որովհետեւ ուրիշ ընտրություն չունենք։
Ըստ Կիրո Մանոյանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը որոշ նոր վտանգներ եւ հնարավորություններ է ստեղծել Հայաստանի եւ հայության համար։ Անհրաժեշտ է, որ մենք ճիշտ կողմնորոշվենք եւ փորձենք եղած մարտահրավերներն ու վտանգները հաղթահարել:
Կիրո Մանոյանն անդրադարձել է նաև թեմայի շուրջ այլ հարցերի։
Մանրամասները՝ տեսանյութում