Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Թուրքիայում չեղարկվել են պարետային ժամի սահնափակումները 65-ից բարձր քաղաքացիների, խրոնիկ հիվանդություններ ունեցողների և երիտասարդների համար։ Երկրի ՆԳՆ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ 65-անց մարդկանց կթույլատրվի դուրս գալ տներից՝ բնակության վայրի մոտակայքում մի քանի րոպե զբոսնելու համար, պայմանով, որ պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ. գրում է Yeni Şafak –ը։
Մինչև 14 տարեկան երեխաներին կթույլատրվի դուրս գալ տներից նույն այն ժամերին, ինչ նախատեսված է ծերերի համար՝ 10։00-15։00-ն։ 15-20 տարեկանները մայիսի 15-ից կկարողանան փողոց դուրս գալ՝ մի քանի րոպե զբոսնելու համար։
Թուրքիան մարտի 21-ից արգելել էր 65-ից բարձր քաղաքացիների՝ փողոց դուրս գալը։
Թուրքիայում մայիսի 7-ի տվյալներով գրանցվել է կորոնավիրուսով վարակման 131,744 դեպք՝ 3,584 մահվան ելքով։