Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2020-05-05 10:44
Քաղաքական

Թուրքիան իր մեծ բարեկամի՝ Գանդիի պատվին հրատարակեց նամականիշ. Հ. Ալվրցյան

Թուրքիան իր մեծ բարեկամի՝ Գանդիի պատվին հրատարակեց նամականիշ. Հ. Ալվրցյան
«Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
 
«2019 թվականին Թուրքիան Օսմանյան կայսրությունը վերականգնելու ճանապարհին հայտվել էր ծանրագույն ռազմաքաղաքական պայմաններում։ Եվ պատահական չէ, որ նա վերհիշեց իր կայսերապետական նկրտումների մեծ համակիր և խրախուսող Գանդիին, ով, առանց ամաչելու և լկտիաբար ցեղասպանությունից մի կերպ փրկված և հայոց մի կտոր հողի վրա պետականությունը վերականգնած մի բուռ հայության փրկության կղզի Հայաստանը ցանկանում էր տեսնել Թուրքիայի կազմում, այսինքն՝ տեսնել հայ ժողովրդի իսպառ ոչնչացումը։ Ահա այդ «մարդասեր, ազատասեր և մեծ ուսուցչի» խոսքերը․ « ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ՝ ՎԵՐԱԳՐԱՎԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ»։
Եվ Թուրքիան, որ վերջին 100 տարում ապրում է այդ երազով, իր մեծ բարեկամի պատվին հրատարակեց նամականիշ ․․․»։