|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հնդկաստանի արեւմուտքում գտնվող Նագպուր քաղաքի աշրամից կորել է երկրի անկախության համար պայքարի խորհրդանիշ Մահաթմա Գանդիի ակնոցը:
Կորուստը հայտնաբերել են աշրամում ստեղծված` Գանդիի թանգարանի աշխատակիցները: Այն պահվել է փակ, ապակեպատ ցուցափեղկում` Հնդկաստանի ազգային հերոսի բաղնիքի խոզանակի հետ:
Ինչպես տեղեկացնում են հնդկական ԶԼՄ-ները` թանգարանի ղեկավարությունը ոստիկանություն դիմելու որոշում դեռ չի կայացրել: Ամեն օր աշրամի թանգարան է այցելում մոտ 300 հազար մարդ, հավանորեն` նրանցից մեկն ակնոցը, որպես հուշանվեր, տարել է իր հետ: