կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-06 00:05
Քաղաքական

Դուք Գանդիի կյանքն ուսումնասիրե՞լ եք։ Ամո

Դուք Գանդիի կյանքն ուսումնասիրե՞լ եք։ Ամո

Քաղաքագետ Դավիթ Վանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նայում եմ,

Ռուսական հեռուստատեսությամբ ամբողջ օրը հաղորդումներ ու գեղարվեստական ֆիլմեր են իրենց տարած հաղթանակների մասին։ 75 տարի անց, նույն նվիրվածությամբ ու ավյունով, ինչպես խորհրդային տարիներին, ռուսական պետությունը ֆինանսավորում է նորանոր ֆիլմերի ու միջոցառումների գործարկումը այն մասին, որ իրենք, հենց իրենք են հաղթել ֆաշիզմն ու փրկել Երկիր մոլորակը։

Սա դաստիարակություն է։ Ռուսատանը՝ անգամ պարտություներն է փառաբանում՝ որպես հաղթանակներ, ինչպես հանձնված «Սևաստոպոլի պաշտպանություններն» ու «Վարյագ», «Կորեյեց» նավերի ոչնչացումը՝ Ռուս-ճապոնական պատերազմում՝ 1904թ-ին։

Անընդհատ հաղթանակներով սնված սերունդներին երբեք հնարավոր չէ պարտության մատնել, և ես վստահ եմ, որ այդպիսի դաստիարակության արդյունքում է, որ Ռուսաստանը Կիևյան Ռուսիայից դարձել է աշխարհի 1/6-ի տերը, որ խորհրդային մեր դաստիարակությունն էր, նաև, երբ մենք հաղթեցինք Արցախյան Ազատամարտում։
Իսկ ի՞նչ ենք անում մենք, մեր պետությունը։ Եղեռնը տոնակատարություն անվանած, ռազմահայրենասիրական դաստիարակությունը մի կողմ դրած, հեղափոխություն գովերգելով՝ անդեմ, անհայրենիք, անսեռ, անապագա երկիր ենք կառուցում։
 
Աշխարհի որ ծայրում էլ լինես, ռուս զբոսաշրջիկն իրեն կացության տեր է զգում, իր դրոշը կախում պատուհանից, իր կամքը պարտադրում ուրիշներին։ իսկ դուք տեսե՞լ եք վախն աչքերում՝ ռուսաստանի փողոցները չափչփող, ոստիկաններից վախվորած հայ տղամարդկանց։ Ես շատ եմ տեսել, ու մտածել, որ պատճառը մեկն է․ Հայ քաղաքացու թիկունքում ուժեղ պետություն ու միակամ հասարակություն չկա։
Արցախյան պատերազմն ու Ապրիլյան քառօրյան իսկական պատճառներ ու առիթներ են, որ մենք հպարտ սերունդ դաստիարակենք, իսկ մենք ազատագրված տարածքներ ենք սակարկում, այն էլ, այդ մասին իմանում ենք Լավրովից։
 
Բռավո Լավրով, որ մեզ տեղյակ ես պահում, թե ի՞նչ է կատարվում մեր հերոսների արյամբ ազատագրված մեր հայրենիքի շուրջ։
Այսօրվա դեպքը, երբ երիտասարդ հայրը իր զավակներին ու իրեն նետել է պատուհանից՝ մեր բարոյահոգեբանական վիճակի, մեր հուզական ինքնամփոփվածության ու անապագա ճակատագրականության ախտանիշն է։ Մի բան կորցրել ենք, մի բան կոտրվել է մեր մեջ, երբ այսպիսի դեպքեր են լինում, երբ հայ մարդը մորթում է հային ու նրա արյամբ հագենում, երբ ամեն օր թույն ու լուտանք են թափում հեռուստատեսությունից՝ ոչ թե թուրքերը, այլ մեր ղեկավարները՝ մեր վրա ու իրար վրա։
 
Հիմա էլ Գանդին։
 
Սա էր պակաս։ ՀՀ հիմնադիր, գրեթե սուրբ մարդու՝ Արամ Մանուկյանի արձանը մինչև տեղադրեցինք, մերը մեզ հասավ։ Թեհլիրյանինը դրեք։ Մարդ եք։ Դուք Գանդիի կյանքը ուսումնասիրե՞լ եք։ Նա Երևանում լինելու իրավունքն անգամ չունի։ Ամոթ է։ Չեք վախենու՞մ Աստծուց։ Դուք ո՞ր Երկրի ղեկավարներն եք։

Դեպի Արարատ
Լուսանկարը՝ Andranik Masisi Keshishyan»: