|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Իրանի Իսլամական Հանրապետությունում այս պահին գործող 10-րդ գումարման խորհրդարանը պաշտոնապես կդադարեցնի իր աշխատանքը մայիսի 26-ին. այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-՝ն օրենսդիր մարմնի նախագահության ներկայացուցիչ Ասադուլլա Աբասի հայտարարությանը հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
«10-րդ գումարման խորհրդարանի աշխատանքի վերջնական ամսաթիվը մայիսի 26-ն է»,- Աբասիին մեջբերում է խորհրդարանի մամլո ծառայությունը:
Նա, մասնավորապես, նշել է, որ խորհրդարանի բաց նիստերը կանցկացվեն մինչև մայիսի 20-ը, որից հետո նման նիստեր չեն լինի՝ մահմեդականների շրջանում նշվող տոնով պայմանավորված, որով ավարտվում է Ռամադանի պահքը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ՝ փետրվարի 21-ին, Իրանում 11-րդ գումարման խորհրդարանի ընտրություններ էին անցկացվել: 290 պատգամավորական մանդատի համար պայքարում էին ավելի քան 7000 մարդ: Բացարձակ մեծամասնությունը բաժին է հասել պահպանողականներին:
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։