Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անկախության օրվա տոնակատարության ցինիկ ձևակերպումը Նիկոլ Վովաևիչը արել է հատուկ Թուրքիայի հետ մերձեցման և Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի մասին հայտարարություններից ուշադրություն շեղելու համար․ ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ ՀՀ անկախության 30-ամյակին Հանրապետության հրապարակում «գունագեղ տոնակատարություն» անցկացնելու մասին, որը նվիրված է լինելու «ՀՀ անկախության, անվտանգության ու Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»։
«Այդ հայտարարություններն ինքը «պարտավորվել է» անել նույն կերպ, ինչպես պարտավորվել է չայցելել Արցախ, չնշել կառավարության ծրագրի մեջ «Արցախի Հանրապետություն» բառերը, չթողնել, որ բարձրաստիճան պաշտոնյա մասնակցի Արցախի անկախության միջոցառումներին և այլ հայրենադավ պարտավորություններ:
Օրեր շարունակ մեր պատվիրակությունը բոլոր հասու խողովակներով առաջ է տանում մեր ազգային օրակարգը, իսկ վարչապետի աթոռին բազմածը կառավարության նիստին հաճոյանում է թշնամուն:
Միջազգային հարաբերությունները սրանք սարքել են ազգային շահի տոնավաճառ»,- գրել է Մամիջանյանը: