|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում ս.թ. ապրիլի 29-ին ՀՀ ԱԱԾ Արմավիրի մարզային վարչություն է ներկայացել ՀՀ Արմավիրի մարզի բնակիչ Ա.Հ.-ն, ով կամավոր հանձնել է դեռևս Արցախյան ազատամարտից իր մոտ ապօրինի պահվող «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգը, 2 պահունակները, տարբեր տրամաչափի փամփուշտներ, «Ֆ-1» տեսակի նռնակներ և պայթուցիչ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Կամավոր հանձնված զենքը և ռազմամթերքը ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դատաձգաբանական փորձաքննություններ նշանակելու նպատակով:
Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից: