|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Պաշտպանության բանակը լուծարելուց հետո, մեր տեղեկություններով, բանակի զինվորական մեքենաների վրայից հանվել են զինվորական համարանիշները, փոխարենը դրվել են քաղաքացիական պետհամարանիշներ, որոնցով էլ մարդկանց են դուրս բերել Արցախից: Իսկ որ տեխնիկան հնարավոր չի եղել դուրս բերել, մեր տեղեկությամբ, որքան հնարավոր է եղել` փչացրել են. մի մասը՝ պայթեցման, մյուսները՝ խափանման ձեւով:
Նշենք նաեւ, որ ադրբեջանցիները հիմնականում ցուցադրում են այն զինամթերքը, որը բուն մարտական գործողությունների հետեւանքով է անցել իրենց վերահսկողության տակ: Եվ պայմանավորվածությունը եղել է այնպես, որ մնացած տեխնիկան ոչ թե ադրբեջանցիներին է հանձնվում, այլ՝ ռուսական կողմին, եւ հիմնական մասը հենց նրանց էլ հանձնվել է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում