Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարության աշխատակազմը «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնից գնել է խոսափողերի եւ բարձրախոսների հավաքածուներ: Այս նպատակով Կառավարությունը պետական բյուջեից ծախսել է 41 մլն 310 հազար դրամ:
Համապատասխան պայմանագիրը Կառավարության աշխատակազմը «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնի հետ կնքել է օգոստոսի 24-ին: Ըստ այդմ՝ Կառավարության աշխատակազմը 3 մլն 110 հազար դրամով գնել է մեկ կառավարման թվային հանգույց, իսկ ղեկավարի մեկ խոսափողի հանգույցն արժեցել է 700 հազար դրամ: Այնուամենայնիվ, տարօրինակ է, թե կառավարությունն ինչու է նման ծախսեր կատարում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: