կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-27 23:04
Արցախ

Արցախի հետ Բելգիայի հոլանդախոս պատգամավորների բարեկամության խումբը շնորհավորում է ԱՀ նորընտիր նախագահին եւ պատգամավորներին

Արցախի հետ Բելգիայի հոլանդախոս պատգամավորների բարեկամության խումբը շնորհավորում է ԱՀ նորընտիր նախագահին եւ պատգամավորներին

Արցախի հետ Բելգիայի հոլանդախոս պատգամավորների բարեկամության խումբը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին, ինչպես նաեւ Արցախի Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներին:

Շնորհավորական նամակում բարեկամության խմբի անդամները ողջունում են ժողովրդավարական ճանապարհով իրենց երկիրը կազմակերպելու Արցախի ժողովրդի հանձնառումը, որը նրանք հաջող իրականացնում են, ի հեճուկս պարտադրված մեկուսացման եւ բազում դժվարությունների: Նրանք նշում են, որ ցավոք չկարողացան մասնակցել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի կողմից կազմակերպած Արցախի ընտրությունները դիտարկելու անկախ առաքելությունը, որը համավարակի պատճառով չեղյալ հայտարարտվեց:

Նամակում պատգամավորները նաեւ շեշտում են, որ Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը հակամարտության կարգավորման բանակցություններին անհրահեշտ է եւ վճռորոշ: Նրանք նաեւ նշում են, որ բարեկամության խումբը հիանալի գործնական հարաբերություններ էր հաստատել Արցախի նախկին իշխանությունների հետ եւ իրենց պատրաստակամությունն են հայտնում համագործակցության բարձր մակարդակը պահպանել Արցախի Հանրապետության նորընտիր իշխանությունների հետ եւս: